Logo

Շամիլ Տարպիշչևը՝ Էլինա Ավանեսյանի որոշման մասին․ «Դա զարմանալի չէ»

15:51 / 13.06.2024Թենիս
null

Ռուսաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Շամիլ Տարպիշչևն անդրադարձել է ռուսաստանցի թենիսիստուհի Էլինա Ավանեսյանի՝ սպորտային քաղաքացիությունը փոխելու ու Հայաստանը ներկայացնելու մասին որոշմանը։

«Նա արդեն վաղուց մեր ուղեծրում չէ, այնպես որ, դա զարմանալի չէ։ Նա արդեն երեք տարի ապրում է Բարսելոնայում։ Կներկայացնի Հայաստանը․ դա նրա իրավունքն է»,- Շամիլ Տարպիշչևի խոսքը մեջբերում է tass.ru-ն։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Պյատիգորսկ քաղաքում ծնված Էլինա Ավանեսյանը WTA դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 78-րդ տեղը։ Այս ամիս նա մասնակցել էր «Մեծ սաղավարտի» տարվա երկրորդ մրցաշար Ֆրանսիայի բաց առաջնությանը, որտեղ 3 հաղթանակ տանելուց հետո պայքարն ավարտել էր 1/8 եզրափակիչում։ 21-ամյա թենիսիստուհին «Ռոլան Գարոսի» 1/8 եզրափակիչ հասել էր նաև նախորդ տարի։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ