Կայացել են շախմատի տղամարդկանց 85-րդ և կանանց 80-րդ Հայաստանի առաջնությունների 5-րդ մրցափուլի պարտիաները:
Արթուր Դավթյանը հաղթել է Մամիկոն Ղարիբյանին, Մանուէլ Պետրոսյանը՝ Բենիկ Ագասարովին, Տիգրան Հարությունյանը՝ Զավեն Անդրիասյանին, Սարգիս Սարգսյանը՝ Կարեն Գրիգորյանին, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Հովիկ Հայրապետյանին:
Առաջատարներն են գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը և միջազգային վարպետ Արթուր Դավթյանը, որոնք ունեն 3.5-ական միավոր: Առաջատարներից կես միավոր հետ է Տիգրան Հարությունյանը։
Կանանց առաջնությունում Սուսաննա Գաբոյանը հաղթել է Մարիամ Խաչատրյանին, Աննա Խաչատրյանը՝ Լիլիա Դանիելյանին, իսկ Նվարդ Հայրապետյանը՝ Սյուզաննա Առաքելյանին:
Պոլինա Կոբակ - Մարիամ Ավետիսյան, Միլենա Գասպարյան - Մելինե Հարությունյան պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի:
Միանձնյա առաջատար շարունակում է մնալ կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Խաչատրյանը, որն ունի 4.5 միավոր: Կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը առաջատարին զիջում է կես միավոր:
Ֆոտո` ՀՇՖ