Շախմատի Հայաստանի հավաքականը դարձավ Եվրոպայի թիմային առաջնության բրոնզե մեդալակիր։
Չեռնոգորիայում կայացած Եվրոպայի առաջնության վերջին խաղափուլում Շանթ Սարգսյանը սև խաղաքարերով կարևոր հաղթանակ տարավ անգլիացի Մայքլ Ադամսի նկատմամբ:
Հայկ Մարտիրոսյանը, Գաբրիել Սարգսյանը և Սամվել Տեր-Սահակյանը ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները։
Հայաստանի հավաքականը 2.5-1.5 հաշվով հաղթեց Անգլիայի թիմին ու 13 միավորով գրավեց երրորդ տեղը։ Չեմպիոնի տիտղոսը նվաճեց 15 միավոր հավաքած Սերբիայի հավաքականը։ Նույնքան միավորով երկրորդ տեղը գրավեց Գերմանիայի հավաքականը։
Կանանց Հայաստանի հավաքականը վերջին տուրում 1,5-2,5 հաշվով պարտվեց Լեհաստանի թիմին ու 10 միավորով գրավեց 11-րդ տեղը։