Logo

Շախմատի Հայաստանի չեմպիոնները

19:56 / 22.01.2025Շախմատ
null

Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը երրորդ անգամ դարձել է շախմատի Հայաստանի չեմպիոն։

33-ամյա շախմատիստը Հայաստանի 85-րդ առաջնությունում 9 խաղափուլում չկրեց ոչ մի պարտություն, վաստակեց 6,5 միավոր։ Երկրորդ տեղը 5,5 միավորով զբաղեցրեց միջազգային վարպետ Արթուր Դավթյանը, նույնքան միավորով երրորդը ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանն է։

Հովհաննիսյանը նախկինում չեմպիոն էր դարձել 2011 ու 2024 թվականներին։

Կանանց պայքարում չորրորդ անգամ չեմպիոն դարձավ միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը։

28-ամյա շախմատիստուհին կանանց 80-րդ առաջնությունում 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և մնաց անպարտելի։ 6,5 միավորով երկրորդ տեղը գրավեց ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Խաչատրյանը, իսկ եռյակը եզրափակեց Մարիամ Ավետիսյանը (6 միավոր, ՖԻԴԵ-ի վարպետ)։

Գաբոյանը չեմպիոն է դարձել նաև 2015, 2021 ու 2024թթ.։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ