Կայացել է շախմատի Հայաստանի տղամարդկանց 84-րդ և կանանց 79-րդ առաջնությունների նախավերջին խաղափուլը:
8-րդ տուրից հետո տղամարդկանց առաջնության միանձնյա առաջատարն է Սամվել Տեր-Սահակյանը, որն ունի 5.5 միավոր: Ռոբերտ Հովհաննիսյանը և Մամիկոն Ղարիբյանն առաջատարից հետ են մնում կես միավորով:
Տուրի արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ։
Կանանց պայքարում միանձնյա առաջատար շարունակում է մնալ Սուսաննա Գաբոյանը, որը 8 հնարավորից ունի 6.5 միավոր: Առաջատարից կես միավորով հետ է մնում Մարիամ Ավետիսյանը:
Տուրի արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ։