Logo

Շախմատի ԵԱ. Սարգսյանն ու Հովհաննիսյանը հաղթել են և բաժանում են 2-5-րդ տեղերը

00:45 / 20.03.2025Շախմատ
null

Ռումինիայի Էֆորիե Նորդ քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում կայացել են 5-րդ տուրի պարտիաները։

Հայաստանի ներկայացուցիչներից Գաբրիել Սարգսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը հերթական հաղթանակն են տարել և 4,5 միավորով բաժանում են 2-5-րդ տեղերը։

Հովհաննիսյանը 6-րդ տուրում սև խաղաքարերով կմրցի 5 միավորով միանձնյա առաջատար, Իսպանիան ներկայացնող ռուս Դանիլ Յուֆայի դեմ։ Սարգսյանը կհանդիպի 4,5 միավոր ունեցող նորվեգացի Արյան Տարիին։

Հայկ Մարտիրոսյանն ու Արամ Հակոբյանը նույնպես հաղթել են, ունեն 4-ական միավոր և բաժանում են 6-27-րդ տեղերը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ