Վրաստանում ավարտվող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության նախավերջին` 8-րդ տուրում կանանց Հայաստանի հավաքականը 3-1 հաշվով հաղթեց Թուրքիային:
Որոշիչ եղան Մարիամ Մկրտչյանի և Սուսաննա Գաբոյանի հաղթանակները: Ոչ-ոքի գրանցեցին Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը:
Տղամարդկանց Հայաստանի հավաքականը ևս հանդիպեց Թուրքիայի թիմին և գրանցեց 2-2 հաշիվը: Գաբրիել Սարգսյանն իր պարտիան ավարտեց հաղթանակով, Ռոբերտ Հովհաննիսյանն ու Հայկ Մարտիրոսյանը ոչ-ոքի գրանցեցին, իսկ Շանթ Սարգսյանը պարտվեց:
Կանանց Հայաստանի հավաքականը վերջին մրցափուլից առաջ 10 միավոր ունի, իսկ տղամարդկանց թիմը` 8,5: Հայաստանի հավաքականները չեմպիոնական պայքարին այլևս չեն կարող միջամտել:


