Logo

Շախմատի ԵԱ. Հայաստանի ներկայացուցիչների վերջնական դիրքերը

21:58 / 26.03.2025Շախմատ
null

Ռումինիայի Էֆորիե Նորդ քաղաքում ավարտված շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներն անմասն մնացին մեդալներից։

Գաբրիել Սարգսյանը վերջին` 11-րդ տուրում ոչ-ոքի գրանցեց և 8 միավորով բաժանեց 4-12-րդ տեղերը։ Լրացուցիչ ցուցանիշներով նա զբաղեցրեց 7-րդ տեղը։

Ռոբերտ Հովհաննիսյանը, Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը մրցաշարն ավարտեցին 7,5-ական միավորով և այլ շախմատիստների հետ բաժանեցին 13-34-րդ տեղերը։

Արթուր Դավթյանը 7 միավորով 61-րդն է, Արսեն Դավթյանը՝ 6,5 միավորով 99-րդը, Արամ Հակոբյանը՝ 6 միավորով 113-րդը, Սարգիս Սարգսյանը՝ 6 միավորով 140-րդը, Հայկ Երիցյանը՝ 5,5 միավորով 155-րդը, Վահան Նալբանդյանը՝ 4,5 միավորով 248-րդը։

8,5 միավորով չեմպիոնական տիտղոսը նվաճեց գերմանացի Մաթիաս Բյուբաումը։ Նույնքան միավորով 2-3-րդ տեղերը զբաղեցրին համապատասխանաբար Ֆրեդերիկ Սվանեն (Գերմանիա) ու Մաքսիմ Ռոդշտայնը (Իսրայել)։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ