Logo

Շախմատի ԵԱ. Գաբրիել Սարգսյանը հաղթել է և հավասարվել առաջատարներին

12:44 / 24.03.2025Շախմատ
null

Ռումինիայի Էֆորիե Նորդ քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում կայացել են 8-րդ տուրի պարտիաները։

Գաբրիել Սարգսյանը սև ֆիգուրներով հաղթել է ֆրանսիացի Պոլ Վելտյենին և 6,5 միավորով բաժանում է 1-5-րդ տեղերը։

42-ամյա շախմատիստը 9-րդ տուրում սպիտակներով կմրցի առաջատարների խմբում գտնվող, Իսպանիան ներկայացնող ռուս Դանիլ Յուֆայի դեմ։

8-րդ մրցափուլում հաղթել է նաև Հայկ Մարտիրոսյանը, որը 6 միավոր ունի և բաժանում է 6-23-րդ տեղերը։ Նա լրացուցիչ ցուցանիշներով 14-րդն է։

Ռոբերտ Հովհաննիսյանն ու Շանթ Սարգսյանն ունեն 5,5-ական միավոր և բաժանում են 24-48-րդ տեղերը։

11 տուրից բաղկացած մրցաշարը կավարտվի մարտի 26-ին։ Լավագույն 20 շախմատիստները հնարավորություն կստանան մասնակցելու աշխարհի գավաթի խաղարկությանը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ