Logo

Շախմատի ԵԱ. 3-րդ մրցափուլից հետո Հայաստանի 4 ներկայացուցիչ ունի 2,5-ական միավոր

23:59 / 17.03.2025Շախմատ
null

Ռումինիայի Էֆորիե Նորդ քաղաքում շարունակվում է շախմատի տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնությունը:

Երրորդ մրցափուլից հետո գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Արամ Հակոբյանը և Ռոբերտ Հովհաննիսյանն ունեն 2,5-ական միավոր:

Գրոսմայստեր Շանթ Սարգսյանը և միջազգային վարպետներ Արթուր Դավթյանն ու Արսեն Դավթյանն ունեն 2-ական միավոր:

ՖԻԴԵ-ի վարպետներ Սարգիս Սարգսյանը և Հայկ Երիցյանն ունեն 1,5-ական միավոր, իսկ վարպետության թեկնածու Վահան Նալբանդյանը՝ 1 միավոր:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ