Logo

Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման մրցախաղի անցկացման վայրը

19:21 / 01.07.2024Շախմատ
Պաշտոնական
null

Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտը կկայանա նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 15-ը Սինգապուրում, հայտնում է ՖԻԴԵ-ի մամուլի ծառայությունը:

Տիտղոսի համար կմրցեն աշխարհի գործող չեմպիոն, չինացի Դին Լիրենը և Հավակնորդների մրցաշարում հաղթած հնդիկ Գուկեշ Դոմարաջուն: Մրցանակային ֆոնդը կկազմի 2,5 միլիոն դոլար:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա ապրիլին Աստանայում անցկացված շախմատային թագի պայքարում Դին Լիրենն առավելության էր հասել ռուս Յան Նեպոմնյաշչիի նկատմամբ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ