Տհաճ միջադեպ է տեղի ունեցել Մոսկվայում անցկացված մրցաշարում։ Շախմատային ռոբոտը վնասել է պատանի խաղացողներից մեկի մատը։ Այդ մասին «РИА Новости»-ին հայտնել է Մոսկվայի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սերգեյ Սմագինը։
Նա նշել է, որ շախատիստը լուրջ վնասվածք չի ստացել և տեղի ունեցածից հետո մասնակցել է պարգևատրման արարողությանը։
«Մատին գիպս են դրել, որ արագ բուժվի։ Կան անվտանգության կանոններ, որոնք երեխան, հավանաբար, գտնվելով ցայտնոտում, խախտել է։ Քայլ կատարելիս նա չի նկատել, որ պետք է սպասել»,- ընդգծել է Սմագինը։
Baza տելեգրամ-ալիքը հայտնում է, որ պատանի շախմատիստը մատի կոտրվածք է ստացել։
Սերգեյ Սմագինը հայտնել է նաև, որ չի քննարկվում ռոբոտի մասնակցությամբ մրցաշարերն արգելելը։
«Ռոբոտի հեղինակը տաղանդավոր գյուտարար է։ Հավանաբար, պաշտպանության լրացուցիչ համակարգ ներդնելու կարիք կա»,- ասել է նա։


