Logo

Շահին. «Բորուսիան նոր ադամանդ ունի. նա շուտով գալու է»

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 16.11.2020ՍՊՈՐՏ
nuri sahin besiktasa transfer oluyor 1526031632929 - Շահին. «Բորուսիան նոր ադամանդ ունի. նա շուտով գալու է»
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 21:23

-

-

«Բորուսիայի» նախկին կիսապաշտպան Նուրի Շահինը տարիներ առաջ եվրոպական ֆուտբոլի ամենահեռանկարային ֆուտբոլիստներից էր. նա 17 տարեկանում դարձավ ակումբի պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, որ նշել էր նորամուտը դորտմունդյան ակումբի կազմում, իսկ 22 տարեկանում դարձավ Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստ: Թուրք կիսապաշտպանը, որ հիմա հանդես է գալիս «Անտալյասպորում», առանձնահատուկ ուշադրության է արժանացրել «մեղուների» այժմյան ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկին՝ 16-ամյա Յուսուֆա Մուկոկոյին:

«Միայն ուրախ եմ, որ Մուկոկոն կարող է շատ շուտով գերազանցել իմ ռեկորդը՝ դառնալով ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, որ կնշի նորամուտը «Բորուսիայի» հիմնական կազմում: Մուկոկոն շատ ավելի լավն է, քան ես՝ 15 տարեկանում: Կարծում եմ՝ նա Մեսիից հետո դառնալու է աշխարհի մեծագույն ֆուտբոլիստը. «Բորուսիան» ադամանդ ունի ձեռքում», – Շահինի խոսքերն է փոխանցում Kicker-ը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ