Logo

Ժիրայր Շաղոյանի գոլը, որը չեղարկվեց VAR-ով (տեսանյութեր)

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
21:10 / 15.10.2022ՍՊՈՐՏ
null

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Ժիրայր Շաղոյանը Սոֆիայի ԲԿՄԱ-ի մեկնարկային կազմում մասնակցում է Պազարջիկի «Հեբարի» դեմ Բուլղարիայի առաջնության 14-րդ տուրի հանդիպմանը։

42-րդ րոպեին 21-ամյա ֆուտբոլիստը գրավեց մրցակցի դարպասը, սակայն մրցավարը չեղարկեց այն տեսակրկնությունների համակարգի (VAR) կրկնապատկերը դիտելուց հետո՝ արձանագրելով կանոնների խախտում տանտերերի նորվեգացի կիսապաշտպան Ջոնաթան Լինդսեթի կողմից:

Շաղոյանի գոլը

Մրցավարը չեղարկում է հայ ֆուտբոլիստի գոլը VAR-ի կրկնապատկերը դիտելուց հետո

Առաջին խաղակեսից հետո ԲԿՄԱ-ն 28-ամյա հարձակվող Դուկենս Նազոնի գոլի շնորհիվ հաղթում է նվազագույն հաշվով:

Հիշեցնենք, որ Ժիրայր Շաղոյանը Սոֆիայի ԲԿՄԱ-ում նորամուտը նշել էր Բլագոևգրադի «Պիրինի» դեմ Բուլղարիայի առաջնության 12-րդ տուրի խաղում՝ մեկնարկային կազմում խաղալով 74 րոպե։ «Լուդոգորեցի» դեմ հաջորդ հանդիպումը ևս հայ ֆուտբոլիստը սկսել էր մեկնարկային կազմում:

Շաղոյանը սեպտեմբերին Երևանի ԲԿՄԱ-ից էր տեղափոխվել բուլղարական ակումբ, որի կազմում խաղում է վարձավճարով։ Նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է «Արարատ-Արմենիային»:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ