Հայաստանի ազգային հավաքականի հարձակողական ոճի կիսապաշտպան Ժիրայր Շաղոյանն առաջին անգամ ընդգրկվել է Սոֆիայի ԲԿՄԱ-ի հայտացուցակում և Բլագոևգրադի «Պիրինի» դեմ Բուլղարիայի առաջնության 12-րդ տուրի հանդիպումը կսկսի մեկնարկային կազմում։
ԲԿՄԱ. Եվտիմով, Մատհեյջ, Կոչ, Վիոն, Պետրով, Վուգա, Շոպով, Լինդսեթ, Շաղոյան, Մորենո, Նազոն:
21-ամյա Շաղոյանը նոր թիմում կխաղա «23» համարի մարզաշապիկով:
ԲԿՄԱ - «Պիրին» խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 18:30-ին:
Հիշեցնենք, որ Ժիրայր Շաղոյանը սեպտեմբերին Երևանի ԲԿՄԱ-ից էր տեղափոխվել բուլղարական ակումբ, որի կազմում կխաղա վարձավճարով։ Նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է «Արարատ-Արմենիային»: