Երևանի ԲԿՄԱ-ից հեռացած Ժիրայր Շաղոյանը ճանաչվել է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի` օգոստոսի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է լիգայի մամուլի ծառայությունը:
21-ամյա կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 5 խաղում խփել է նույնքան գոլ և կատարել 2 գոլային փոխանցում (հաշվի է առնված նաև հուլիսին անցկացված առաջին տուրը):
Հիշեցնենք, որ Շաղոյանը սեպտեմբերի 6-ին 1 տարվա վարձակալության պայմանագիր էր կնքել Բուլղարիան ներկայացնող Սոֆիայի ԲԿՄԱ-ի հետ:
Շաղոյանի տրանսֆերային իրավունքը պատկանում է «Արարատ-Արմենիային»: