Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Ժիրայր Շաղոյանը, «ԲԿՄԱ Սոֆիային» միանալուց հետո գրառում է կատարել իր Ինստագրամի էջում։
«Շատ ուրախ եմ «ԲԿՄԱ Սոֆիային» միանալու համար, որը Բուլղիարիայի ամենատիտղոսակիր ակումբն է ու շատ մեծ հավակնություններ ունի։ Կանեմ ամեն հնարավորը, որ բարելավեմ հմտություններս ու թիմին օգնեմ նոր բարձրունքների հասնել»,- գրել է Շաղոյանը։
Հիշեցնենք, որ Շաղոյանը 2022 թվականի սեպտեմբերին Երևանի ԲԿՄԱ-ից է միացել բուլղարական ակումբին՝ կնքելով 2 տարվա պայմանագիր։
2022/23 մրցաշրջանում Շաղոյանը VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում մասնակցել է 6 խաղի, խփել 5 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։