Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Ժիրայր Շաղոյանը Սոֆիայի ԲԿՄԱ-ի կազմում գոլային փոխանցում կատարեց Պազարջիկի «Հեբարի» դեմ Բուլղարիայի առաջնության 14-րդ տուրի հանդիպման 56-րդ րոպեին` օգնելով դուբլ ձևակերպել 28-ամյա հարձակվող Դուկենս Նազոնին:
Հիշեցնենք, որ 42-րդ րոպեին հայ կիսապաշտպանը գոլ էր խփել, սակայն այն չեղարկվել էր VAR-ով: