Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի 3-րդ տուրի ավարտից հետո մրցաշարի մամուլի ծառայությունը ներկայացրել է շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդներին:
Լավագույնի կոչմանը հավակնում են Անդրե Սիլվան (« Լայպցիգ», 2 գոլ), Ջովանի Դի Լորենցոն («Նապոլի», 1 գոլ), Անխել Դի Մարիան («Յուվենտուս», 3 գոլային փոխանցում) և Ջուդ Բելինգեմը («Բորուսիա Դորտմունդ», 1 գոլ և 1 ասիստ):
Who did it best this week? 🧐@PlayStationEU || #UCLPOTW || #UCL
— UEFA Champions League (@ChampionsLeague) October 5, 2022
Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլին Հոլանդը, որը դանիական «Կոպենհագենի» դեմ խաղում (5-0) դուբլի հեղինակ էր դարձել, չի ընգրկվել հավակնորդների ցուցակում:
Հաղթողը հայտնի կդառնա քվեարկության արդյունքում: