Logo

Սեզար Ասպիլիկուետան հեռանում է «Աթլետիկոյից»

15:52 / 30.06.2025• Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Սեզար Ասպիլիկուետան հեռանում է Մադրիդի «Աթլետիկոյից», հաստատում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Շատ շնորհակալություն, Սեզար, «Աթլետիկոյում» ցուցաբերած նվիրվածության ու առաջնորդության համար: Հաջողություն ենք մաղթում հաջորդ մարտահրավերների համար»,- նշված է հայտարարության մեջ:

35-ամյա Ասպիլիկուետան մադրիդյան ակումբի գույները պաշտպանում էր 2023 թվականից: Նա թիմի կազմում անցկացրել է 53 խաղ, որոնցում աչքի է ընկել գոլով ու երկու գոլային փոխանցումով: 

Սեզար Ասպիլիկուետան նախկինում հանդես է եկել «Չելսիի», «Մարսելի» ու «Օսասունայի» կազմում: Transfermarkt-ը նրա տրանսֆերային իրավունքը գնահատում է 1.5 միլիոն եվրո:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ