Logo

Սեզար Ասպիլիկուետան`«Աթլետիկոյի» ֆուտբոլիստ

19:10 / 06.07.2023• Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Մադրիդի «Աթլետիկոն» մեկ տարվա պայմանագիր է կնքել իսպանացի պաշտպան Սեզար Ասպիլիկուետայի հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ Լոնդոնի «Չելսին» հայտնել էր, որ 33-ամյա Ասպիլիկուետան ազատ գործակալի կարգավիճակում հեռանում է ակումբից:

Հիշեցնենք, որ Իսպանիայի հավաքականի նախկին պաշտպանը 2012 թվականի օգոստոսից էր խաղում անգլիական ակումբում: Ավարտված մրցաշրջանում Ասպիլիկուետան «Չելսիի» կազմում մասնակցել էր 32 հանդիպման, դարձել չորս գոլային փոխանցման հեղինակ: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ