HBO-ի «Sex and the City» սերիալի շարունակությունը՝ «And Just Like That»-ը ռեկորդային դիտումներ է գրանցել դեկտեմբերի 9-ի սկասծ՝ երբ առաջին երկու դրվագները հրապարակվեցին HBO Max հոսքային հարթակում:
Ինչպես նշում է The Wrap-ը, առաջին 24 ժամում սերիալի առաջին էպիզոդները զբաղեցրել են առաջին և երկրորդ տեղերը՝ դիտումների քանակով ծառայության կողմից հրապարակված բոլոր նախագծերի շարքում:
Թե քանի դիտում են հավաքել էպիզոդները՝ չի նշվում: