Աշխարհի երկրորդ ռակետ Իգա Շվյոնտեկը դուրս է եկել Սեուլի WTA-500 կարգի մրցաշարի եզրափակիչ։
Լեհ թենիսիստուհին քառորդ եզրափակիչի ու կիսաեզրափակիչի մրցախաղերն անցկացրել է սեպտեմբերի 20-ին` հաղթելով համապատասխանաբար Բարբոռա Կրեյչիկովային (6-0, 6-3) և Մայա Ջոյնթին (6-0, 6-2)։
Շվյոնտեկը տիտղոսը կվիճարկի Եկատերինա Ալեքսանդրովայի (Ռուսաստան, 11-րդ ռակետ) հետ։ Եզրափակիչը կկայանա սեպտեմբերի 21-ին, մեկնարկը` Երևանի ժամանակով 12:00-ին։

