Իսպանական «Սևիլիայի» հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրեն Ալվարո Ռամիրեսը մեկնաբանել է Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի տրանսֆերի հետ կապված շրջանառվող լուրը։
«Այս պահին հետաքրքրված չենք այդ ֆուտբոլիստի ծառայություններով»,- Ռամիրեսի խոսքը մեջբերում է Sport24-ը։
Ավելի վաղ «Спорт Эксперсс»-ը հայտնել էր, որ իսպանական ակումբը շարունակում է հետևել 25-ամյա ֆուտբոլիստի խաղին։ «Սևիլիան» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ցանկանում էր գնման իրավունքով վարձակալել հայ պաշտպանին, սակայն գործարքը չկայացավ։
Թիկնիզյանը Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում 16 խաղում խփել է 2 գոլ, դարձել 1 գոլային փոխանցման հեղինակ։