«Սևիլիայի» պաշտպան Կիկե Սալասը ձերբակալվել է, հայտնում է COPE-ն։
22-ամյա ֆուտբոլիստը կասկածվում է Իսպանիայի Լա լիգայի նախորդ մրցաշրջանի իր մասնակցությամբ խաղերում խաղադրույք կատարելու և միտումնավոր դեղին քարտ ստանալու համար։ Նա այդ քայլին գնացել է, որպեսզի իր ընկերները կարողանան գումար վաստակել։ Ձերբակալվել են նաև ֆուտբոլիստի ընկերները։
Ոստիկանությունն սկսել է ուսումնասիրել իսպանացի ֆուտբոլիստի ստացած դեղին քարտերից 10-ը, որոնցից 7-ը Սալասն ստացել է 2023/24 մրցաշրջանի վերջին 9 խաղերում։ Եթե ֆուտբոլիստի մեղքն ապացուցվի, նրան կսպառնա 6 ամսից մինչև 3 տարվա ազատազրկում։
Կիկե Սալասն անդալուզյան ակումբի սան է, 54 խաղում խփել է 4 գոլ, կատարել 3 ասիստ։