Իսպանական Լա լիգայի 34-րդ տուրում «Սևիլիան» տանը 3-0 հաշվով հաղթեց հետնապահներից «Գրանադային»։
Անդալուզյան ակումբի գոլերը խփեցին արգենտինացի պաշտպան Մարկոս Ակունյան, մարոկկացի հարձակվող Յուսեֆ Էն-Նեսիրին ու բելգացի վինգեր Դոդի Լուկեբակիոն։
Կիկե Սանչես Ֆլորեսի թիմը վաստակեց 41 միավոր և բարձրացավ 12-րդ տեղ։ «Գրանադան» 21 միավորով նախավերջին` 19-րդ տեղում է։
Լա լիգա, 34-րդ տուր
«Սևիլիա» - «Գրանադա»` 3-0
Մարկոս Ակունյա, 11, Յուսեֆ Էն-Նեսիրի, 51, Դոդի Լուկեբակիո, 80