Իսպանական «Սևիլիան» պայմանագիր է կնքել նիգերիացի հարձակվող Ակոր Ադամսի հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
24-ամյա ֆուտբոլիստն անդալուզական ակումբ է տեղափոխվել ֆրանսիական «Մոնպելյեից»: Գործարքի արժեքը կազմել է 5,5 միլիոն եվրո: Պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականի հուլիսի 1-ը:
Ընթացիկ մրցաշրջանում Ադամսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 16 հանդիպում, խփել է երեք գոլ, կատարել նույնքան ասիստ:
📸 ¡Ya está Akor con nosotros! 🇳🇬 ✨ pic.twitter.com/J4uScOvv5L
— Sevilla Fútbol Club (@SevillaFC) January 27, 2025