Անդալուզական «Սևիլիան» Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի վերադարձից հետո երկրորդ խաղում անընդմեջ չհաղթեց: «Սևիլիան» Իսպանիայի Լա լիգայի 33-րդ տուրում հյուրընկալվելիս 0-1 հաշվով պարտվեց «Օսասունային»:
Անդալուզցիները 32-րդ րոպեից խաղում էին 10 ֆուտբոլիստով. կարմիր քարտ էր ստացել Դոդի Լուկեբակիոն:
Կապառոսի թիմը 37 միավորով 15-րդն է, «Օսասունան»` 44 միավորով 8-րդը:
Իսպանիայի Լա լիգա, 33-րդ տուր
«Օսասունա» - «Սևիլիա»` 1-0 (տեսանյութ)
Ռուբեն Գարսիա, 25
Հեռացում` Դոդի Լուկեբակիո, 32 («Սևիլիա»)


