Logo

«Սևիլիան» ջախջախեց հետնապահին և բարձրացավ 10-րդ տեղ

21:25 / 16.02.2025Ֆուտբոլ
null

Իսպանիայի Լա լիգայի 24-րդ տուրում «Սևիլիան» մրցակցի դաշտում 4-0 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Վալյադոլիդի» դեմ խաղում։

Անդալուզյան ակումբից դուբլ գրանցեց իսպանացի պաշտպան Խուանլու Սանչեսը, մեկ գոլ էլ խփեց Բելգիայի ազգային հավաքականի վինգեր Դոդի Լուկեբակիոն։

Խավիեր Գարսիա Պիեմենտայի գլխավորած թիմը միավորների քանակը հասցրեց 31-ի և բարձրացավ 10-րդ տեղ, «Վայլադոլիդը» 15 միավորով վերջինն է` 20-րդը։

Իսպանիայի Լա լիգա, 24-րդ տուր

«Վալյադոլիդ» - «Սևիլիա»` 0-4 

Խուանլու Սանչես, 5, 67, Իսակ Ռոմերո, 45+1, Դոդի Լուկեբակիո, 84

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ