Իսպանական «Սևիլիան» Լա լիգայում չորս անընդմեջ պարտությունից հետո գլխավոր մարզչի պաշտոնից հեռացրել է Խավյեր Գարսիա Պիմենտային, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
50-ամյա մասնագետը հունիսից էր գլխավորում անդալուզական ակումբը: Նրա գլխավորությամբ «Սևիլիան» անցկացրել է 34 խաղ, տարել 11 հաղթանակ, պարտվել 14-ում և գրանցել 9 ոչ-ոքի:
Relevo-ի տեղեկություններով` «Սևիլիան» կգլխավորի Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը, որը երկար տարիներ եղել է անդալուզական ակումբի համակարգում, այդ թվում` գլխավոր մարզչի պաշտոնում:
69-ամյա Կապառոսը Հայաստանի ազգային հավաքականը գլխավորել է 2020-2022 թվականներին, «Սևիլիան» մարզել է 2019 թվականի մարտ-հունիս, 2018-ի ապրիլ-հունիս, 2000-2005 թվականներին, իսկ 2018-2019 թվականներին զբաղեցրել է նաև սպորտային տնօրենի պաշտոնը:



