Logo

«Սևիլիան» հաղթեց «Ռեալ Սոսյեդադին» և բարձրացավ 10-րդ տեղ

01:57 / 10.03.2025Ֆուտբոլ
null

Իսպանիայի Լա լիգայի 27-րդ տուրում «Սևիլիան» հյուրընկալվելիս 1-0 հաշվով հաղթեց «Ռեալ Սոսյեդադին»։

Հանդիպման միակ գոլը 47-րդ րոպեին խփեց նիգերիացի վինգեր Չիդերա Էջուկեն։

Բասկյան թիմի կազմից կրկին բացակայում էր Ռուսաստանի ազգային հավաքականում հանդես եկող հայ կիսապաշտպան Արսեն Զախարյանը, որն ապաքինվում է վնասվածքից։

«Սևիլիան» 36 միավորով բարձրացավ 10-րդ տեղ։ «Ռեալ Սոսյեդադը» 34 միավորով 11-րդն է։

Իսպանիայի Լա լիգա, 27-րդ տուր

«Ռեալ Սոսյեդադ» - «Սևիլիա»` 0-1 

Չիդերա Էջուկե, 47

Լա լիգայի հանդիպումները՝ «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքների ուղիղ եթերում, Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա