Logo

«Սևիլիան» երկմտում է Սերխիո Ռամոսի ապագայի հարցում

17:19 / 10.02.2024Ֆուտբոլ
null

Իսպանական Լա լիգան ներկայացնող «Սևիլիայի» իսպանացի կենտրոնական պաշտպան Սերխիո Ռամոսը կարող է հեռանալ ակումբից, գրում է Relevo-ն։

Անդալուզյան ակումբի ղեկավարությունը երկմտում է 37-ամյա պաշտպանի ապագայի հարցում և վստահ չէ, որ անհրաժեշտ է երկարաձգել պայմանագրի ժամկետը նրա հետ: Կողմերի համագործակցության ժամկետը լրաում է 2024թ. ամռանը։

Սերխիո Ռամոսն ակումբում մնալու ցանկություն ունի:

Իսպանացին 2023/24 մրցաշրջանում անցկացրել է 22 հանդիպում, խփել է 5 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ