Logo

«Սևիլիան» ձեռք բերեց Բելգիայի հավաքականի հարձակվողին

10:22 / 25.08.2023Լուրեր
Պաշտոնական
null

Բելգիայի հավաքականի և գերմանական «Հերտայի» հարձակվող Դոդի Լուկեբակիոն տեղափոխվեց իսպանական «Սևիլիա», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

24-ամյա ֆուտբոլիստի համար անդալուզյան ակումբը գերմանական կողմին կվճարի 10 միլիոն եվրո: Լուկեբակիոյի պայմանագիրը «Սևիլիայի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը:

Հիշեցնենք, որ Դոդի Լուկեբակիոն «Հերտայի» կազմում Բունդեսլիգայում մասնակցել է 144 հանդիպման՝ դառնալով 35 գոլի և 23 գոլային փոխանցման հեղինակ: Հարձակվողն 8 խաղ է անցկացրել Բելգիայի ազգային թիմում և կատարել 3 ասիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա