Եվրոպա լիգայի հաղթող «Սևիլիան» նվաճել է ՈւԵՖԱ-ի և ԿՈՆՄԵԲՈԼԻ ստեղծած Club Challenge-ի գավաթը:
Իսպանական ակումբը տնային ստադիոնում հետխաղյա 11-մետրանոցներով 4-1 հաշվով հաղթել է Սուդամերիկանա-2022-ի գավաթակիր, էկվադորական «Ինդեպենդիենտե դել Վալյեին»։
Խաղի հիմնական ժամանակն ավարտվել է 1-1 հաշվով, լրացուցիչ ժամանակ չի եղել, միանգամից թիմերը հաղթողին որոշել են 11-մետրանոց հարվածաշարում:
Club Challenge
«Սևիլիա» (Իսպանիա) - «Ինդեպենդիենտե դել Վալյե» (Էկվադոր)՝ 1-1 (11-մետրանոցներով՝ 4-1)
Պեդրո Օրտիզ, 90+1 - Լաուտարո Դիաս, 9