Logo

«Սևիլիան» ավելացված ժամանակում ոչ-ոքի կորզեց 10 հոգով մնացած «Աթլետիկից»

20:24 / 29.09.2024Ֆուտբոլ
null

Իսպանական Լա լիգայի 8-րդ տուրում «Սևիլիան» մրցակցի դաշտում ոչ-ոքի խաղաց Բիլբաոյի «Աթլետիկի» հետ. հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով։

Բասկյան ակումբը խաղի հաշիվը բացեց 36-րդ րոպեին։ Էռնեստո Վալվերդեի գլխավորած թիմը 82-րդ րոպեին մնաց 10 ֆուտբոլիստնով. դաշտից հեռացվեց 23-ամյա դարպասապահ Խուլեն Ագիրեսաբալան։

«Սևիլիան» կարողացավ օգտվել քանակական առավելությունից և ավելացված երրորդ րոպեին խուսափեց պարտությունից. սեփական դարպասը գրավեց Ագիրեսաբալային փոխարինած մեքսիկացի դարպասապահ Ալեքս Պադիլյան։

Իսպանիայի Լա լիգա, 8-րդ տուր

«Աթլետիկ» - «Սևիլիա»` 1-1

Միկել Խաուրեգիսար, 36 - Ալեքս Պադիլյա, 90+3

Հեռացում` Խուլեն Ագիրեսաբալա, 82 («Աթլետիկ»)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ