Իսպանական Լա լիգայի 24-րդ տուրում «Սևիլիան» «Ռամոն Սանչես Պիսխուան» ստադիոնում մրցեց Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ և հաղթեց 1-0 հաշվով։
Տանտերերին հաղթանակ պարգևեց իսպանացի հարձակվող Այզեկ Ռոմերոյի խփած գոլը 15-րդ րոպեին։
Այս հաղթանակից հետո անդալուզյան ակումբը միավորների քանակը հասցրեց 23-ի և բարձրացավ 15-րդ տեղ։ «Աթլետիկոն» վաստակել է 48 միավոր և 4-րդ տեղում է։
Լա լիգա, 24-րդ տուր
«Սևիլիա» - «Աթլետիկո»` 1-0
Այզեկ Ռոմերո, 15


