Իսպանական Լա լիգայի 9-րդ տուրում «Սևիլիան» տնային խաղում անդալուզյան դերբիում 1-0 հաշվով առավելության հասավ «Բետիսի» նկատմամբ։
Հանդիպման միակ գոլը 50-րդ րոպեին խփեց բելգիացի վինգեր Դոդի Լուկեբակիոն։
Խավիեր Գարսիա Պյեմենտայի գլխավորած թիմը 12 միավորով 12-րդ տեղում է, «Բետիսը» նույնքան միավորով 10-րդն է։
Իսպանիայի Լա լիգա, 9-րդ տուր
«Սևիլիա» - «Բետիս»` 1-0
Դոդի Լուկեբակիո, 50 (11մ)