Logo

Սևիկյանը վերադարձավ Ռուսաստան

19:20 / 10.09.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

«Ֆերենցվարոշի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանը հանդես կգա «Ակրոնում», հայտնում է ռուսական ակումբի մամուլի ծառայությունը։

Տոլյատին ներկայացնող ակումբը մինչև 2026թ. հուլիսի 1-ը վարձակալել է Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստին։

Վարձակալության ավարտին «Ակրոնը» կունենա 24-ամյա վինգերի տրանսֆերային իրավունքը գնելու պայմանագրային հնարավորություն, սակայն այդ կետը չի պահանջում պարտադիր կատարում։

Transfermarkt-ի տվյալներով` «Ակրոնը» Սևիկյանի վարձակալության համար Հունգարիայի չեմպիոնին վճարել է 250 հազար եվրո։

Հայ ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանն էլ վարձավճարով անցկացրել էր Մոսկվայի «Լոկոմոտիվում», որտեղ 20 խաղում գրանցել էր 4 ասիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ