Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը «Ֆերենցվարոշի» կազմում չկարողացավ դառնալ Հունգարիայի գավաթակիր։
Բուդապեշտը ներկայացնող ակումբը գավաթի խաղարկության եզրափակիչում 0-2 հաշվով պարտվեց «Պակսին»։
Սևիկյանը նույնպես մասնակցեց հանդիպմանը, փոխարինման մտավ 100-րդ րոպեին, իսկ 112-րդ րոպեին զգուշացվեց դեղին քարտով։
«Պակսը» պատմության մեջ առաջին անգամ դարձավ Հունգարիայի գավաթակիր։
Հունգարիայի գավաթ, եզրափակիչ
«Պակս» - «Ֆերենցվարոշ»` 2-0
Կրիշտոֆ Պապ, 98, Ժոլտ Հարաստի, 120+2
Վրիպում 11-մետրանոցից` Բարնաբաշ Վարգա («Ֆերենցվարոշ»), 34
Հեռացում` Բալինտ Վեչեի («Պակս»), 38 - Միենտի Աբենա («Ֆերենցվարոշ»), 76