Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանն այսօր պաշտոնապես տեղափոխվեց հունգարական «Ֆերենցվարոշ»։
Հայ ֆուտբոլիստի արդեն նախկին ակումբի՝ «Նիժնի Նովգորոդի» դիտորդական խորհրդի անդամ Դմիտրիյ Սերգեեվը մեկնաբանել է Սևիկյանի տեղափոխությունը Եվրոպա․
«Սևիկյանի տեղափոխությունը «Ֆերենցվարոշ» ամենաեկամտաբեր գործարքը չէր մեզ համար։ Էդգարը առաջարկներ ուներ ռուսական ակումբներից, որոնք ավելի շահավետ էին մեզ համար, բայց նա վաղուց էր ցանկանում խաղալ Եվրոպայում։
Սևիկյանը շատ բան է տվել մեր ակումբին, ինչի համար նրան անչափ շնորհակալ ենք։ Ես հաջողություն եմ մաղթում նրան ու վստահ եմ, որ ամեն ինչ նրա մոտ կստացվի»,-գրել է Սերգեեվը թելեգրամի իր ալիքում։