Ռուսաստանի Առաջին դիվիզիոնում ելույթ ունեցող «Ալանիայի» հարձակողական ոճի կիսապաշտպան Վալերի Ծառուկյանը համալրել է Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Նիժնի Նովգորոդի» կազմը, հաղորդում է ակումբի կայքը:
22-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբի հետ կնքել է 3,5 տարվա պայմանագիր:
Ավելի վաղ տեղեկություններ կային, թե տրանսֆերի համար «Նիժնի Նովգորոդը» կհատկացնի մոտ 22 միլիոն ռուբլի:
Առաջին լիգայի ընթացիկ մրցաշրջանում Ծառուկյանն անցկացրել է 20 խաղ, խփել է 1 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում:
Հիշեցնենք, որ օրեր առաջ «Նիժնի Նովգորոդից» հունգարական «Ֆերենցվարոշ» էր տեղափոխվել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Էդգար Սևիկյանը: