Հայաստանի ազգային հավաքականի եզրային հարձակվող Էդգար Սևիկյանի հայրը` Մարտիրոս Սևիկյանը, խոսել է իր որդու մարզական ապագայի մասին, հաղորդում է Sport24-ը։
««Ֆերենցվարոշի» մասին կարող եմ ասել, որ սպասում են Սևիկյանին և հույսեր կապում նրա հետ։ Ինչ վերաբերում է «Լոկոմոտիվին», ապա ես որևէ տեղեկություն չունեմ, և կարծում եմ, որ դեռ վաղ է դրա մասին խոսելը։ Մենք առայժմ չենք շտապում: Էդգարն այսօր «Լոկոմոտիվի» խաղացող է, և այն ամենը, ինչ նա կարող է մտածել, թիմին օգնելն է: Թե ինչ կլինի հետո, ցույց կտա ժամանակը»,- ասել է 23-ամյա ֆուտբոլիստի հայրը:
Սևիկյանը 2024 թվականի սեպտեմբերից վարձավճարով հանդես է գալիս Մոսկվայի «Լոկոմոտիվում», նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է Հունգարիայի չեմպիոն «Ֆերենցվարոշին»։ Ընթացիկ մրցաշրջանում հայ ֆուտբոլիստը ռուսական ակումբի կազմում մասնակցել է 17 հանդիպման, կատարել երկու ասիստ։ Transfermarkt-ը Սևիկյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 2,5 միլիոն եվրո: