Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում Տոլյատիի «Ակրոնը» սեփական դաշտում ոչ-ոքի (1-1) գրանցեց Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հետ։
36-րդ րոպեին հյուրերի պաշտպան Դուգլաս Սանթոսն Էդգար Սևիկյանի հետ պայքարի արդյունքում գնդակն ուղարկեց սեփական դարպասը։
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը մոտ էր նոր ակումբում առաջին գնդակը խփելուն, բայց գրանցվեց ինքնագոլ։
«Զենիթը» 20 միավորով երկրորդն է, «Ակրոնը»` 8 միավորով 13-րդը։
Սևիկյանի մասնակցությամբ դրվագը`

