«Սևան» ֆուտբոլային ակումբը պաշտոնական հաղորդագրություն է տարածել՝ հայտարարելով, որ չի ներկայանալու այսօր՝ նոյեմբերի 17-ին, «Ալաշկերտի» դեմ կայանալիք խաղին:
«Պաշտոնապես հայտարարում ենք, որ նոյեմբերի 17-ին նախատեսված «Ալաշկերտի» հետ մրցավեճին «Սևան» ֆուտբոլային ակումբը չի ներկայանալու։
Պատճառների մասին պարզաբանում կտանք ավելի ուշ, երբ Հայաստանի Հանրապետության սահմաններում իրավիճակը խաղաղվի»,- ասված է ակումբի պաշտոնական հաղորդագրության մեջ: