Logo

«Սևանը» հայտարարեց Պամբոս Քրիստոդուլուի նշանակման մասին

Հեղինակ
Արամ Սահակյան
00:00 / 11.08.2021Հայկական ֆուտբոլ
Պաշտոնական
235417990 210375677765983 7539031712066576635 n - «Սևանը» հայտարարեց Պամբոս Քրիստոդուլուի նշանակման մասին

Պամբոս Քրիստոդուլուն պաշտոնապես գլխավորեց «Սևանը», հաղորդում է ակումբի Facebook-յան էջը։

Կիպրոսցի մասնագետի հետ համագործակցության պայամանագիր է ստորագրվել մինչև 2021/22 մրցաշրջանի ավարտը։

Պամբոս Քրիստոդուլուն իր մարզչական կարիերան սկսել է 2006 թվականին «Դոքսա» (Կատոկոպիա) թիմում։ Մարզչական կարիերայի ընթացքում մարզել է Կիպրոսի հայտնի ակումբներ՝ «Օլիմպիակոսը», «Անորտոսիսը», «Օմոնիան» ԱԷԼ-ը։

Հաղորդվում է, որ Պամբոս Քրիստոդուլույին նշանակումը չի փոխելու «Սևան» ֆուտբոլային ակումբի մարզչական կազմը։ Ակումբում շարունակելու են աշխատել գլխավոր մարզչի օգնական՝ Աղվան Այվազյանը, դարպասապահների մարզիչ՝ Արմեն Ավագյանը, ինչպես նաև ֆիզիկական պատրաստականության մարզիչ Ռաֆա Բիսպոն։ Գլխավոր մարզչին օգնելու է նաև հույն մարզիչ՝ Գեորգիոս Կոստիսը։

Ավելի վաղ VNews-ը հաղորդել էր, որ Պամբոս Քրիստոդուլուն գլխավորելու է «Սևանը»։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ