Logo

«Սևանի» նախագահը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ

Հեղինակ
nune.grigoryan
00:00 / 19.11.2021ՍՊՈՐՏ
Screenshot 1 12 1 - «Սևանի» նախագահը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ

«Սևան» ՖԱ-ի նախագահը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որտեղ մասնավորապես ասվում է.

«Սևան» ակումբի սիրելի աշխատակիցներին, ֆուտբոլիստներին, մարզչական անձնակազմին շնորհակալություն եմ հայտնում այս կարճ, բայց շատ բովանդակալից ժամանակաշրջանի համար: Շնորհակալ եմ վստահության , հավատի և նվիրվածության համար, որ դուք ցուցաբերել եք ակումբի նկատմամբ:

Շնորհակալ եմ, որ չնայած ամենօրյա արհեստական ստեղծվող խոչընդոտներին ոչ մի անգամ չեք տրտնջացել և բարեխղճորեն կատարել եք ձեր պրոֆեսիոնալ պարտականությունները: Շատերը միգուցե չհասկանան, նույնիսկ քննադատեն այս որոշումը, բայց ամեն ինչ տեղի է ունեցել ձեր աչքի առաջ: Դուք ականատես եք եղել, որ ղեկավարությունը ոչինչ չի խնայել ակումբի առաջընթացը և զարգացումն ապահովելու համար:

Հավատացնում եմ, որ ձեր ջանքերն ապարդյուն չեն անցնի, ավելին` դրանք կծառայեն հայկական ֆուտբոլի պայծառ ապագային, որին թերևս քչերն են հավատում: Մենք պայքարել և պայքարելու ենք հանուն արդարության և մեր ֆուտբոլի վաղվա օրվա համար: Հավատացեք, որ ոչինչ անպատասխան չի մնալու:

ՀՖՖ ղեկավարությունը պատասխան է տալու իր անբարոյական կեցվածքի համար: Որքան էլ, որ իրենց ֆեյքերը սոցիալական ցանցերում հարձակվեն և գրեն, որ այս ամենն աթոռակռվի համար է, դրանից հարցի էությունը չի փոխվում: Մեր ֆուտբոլը գլորվում է դեպի անդունդը, իսկ աթոռակռվի աղմուկին ի պատասխան ասեմ, որ ես ցանկություն չունեմ դառնալ ՀՖՖ նախագահ և չեմ ձգտում դրան, բայց ամեն ինչ անելու եմ, որ ՀՖՖ-ում մեծ պաշտոններ զբաղեցնող փոքրոգի ղեկավարները ժամ առաջ լքեն իրենց աթոռները:

Թող հստակ իմանան Արմեն Մելիքբեկյանին և Արմեն Նիկողոսյանին ՀՖՖ ղեկավար կարգած ՀՀ պաշտոնյանները, որ մենք թույլ չենք տալու այսուհետ, որպեսզի այլ ակումբներ արժանանան «Սևանի» ճակատագրին:

Հաշվի առնելով երկրում ստեղծված պատերազմական իրավիճակը չեմ ցանկանում մանրամասներ ներկայացնել: Երբ իրավիճակը հանդարտվի հանդես կգամ ասուլիսով և հանրությանը մանրամասն կներկայացնեմ, թե ինչպես  է ՀՖՖ ապօրինի ընտրված ղեկավարությունը, կեղծում, քանդում և ոչնչացնում մեր ֆուտբոլը»։

Ավելի վաղ «Սևանը» մանրամասն ներկայացրել էր խնդրո առարկան՝ առաջարկելով լուծում տալ առաջ քաշված խնդիրներին։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա