Logo

Սևանի երանգներով. Հայաստանի ազգային հավաքականի երրորդ մարզաշապիկը

22:10 / 13.03.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Հայկական բնական ժառանգության ինքնատիպ տարրերը, որոնք առաջին անգամ կիրառվել են ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի առաջին մարզաշապիկի վրա, հայտնվել են նաև նոր` երրորդ մարզաշապիկի վրա, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։ Մարզաշապիկի հեղինակը ՀՖՖ գործընկեր իտալական Macron ընկերությունն է:

Հայաստանի հավաքականի նոր մարզաշապիկի վրա Սևանա լճի երանգներն են: Այս մարզաշապիկով Հայաստանի ազգային թիմը կանցկացնի Վրաստանի դեմ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի առաջիկա երկու խաղերը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ