Logo

«Սևան». «Մեր նոր գլխավոր մարզիչը լինելու է հաղթանակները կերտող մարզիչ»

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 09.08.2021Հայկական ֆուտբոլ
07.08.2021 Urartu 4 1 Sevan 7 scaled - «Սևան». «Մեր նոր գլխավոր մարզիչը լինելու է հաղթանակները կերտող մարզիչ»

«Սևան» ֆուտբոլային ակումբը հայտարարություն է տարածել, որում պատասխանել է երկրպագուների քննադատությանը: VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի նորեկի աջակիցները դժգոհ էին, որ գլխավոր մարզիչ Արմեն Շահգելդյանը հեռացավ իր պաշտոնից:

Սևանի հայտարարությունը.

«Սևան» Ֆուտբոլային թիմի գլխավոր մարզիչ՝ Արմեն Շահգելդյանի հեռանալուց հետո բազմաթիվ, ու տարատեսակ մեկնաբանություններ են հնչում համացանցում, սոց․ ցանցերում։ «Սևան» ակումբի ղեկավարությունը, նախ շնորհակալություն է հայտնում երկրպագուներին ակումբի նկատմամբ մեծ ուշադրություն ու հոգատարություն ցուցաբերելու համար։

Իսկ ինչ վերաբերվում է գլխավոր մարզչի հեռանալուն, հավաստաիացնում ենք, որ այս դժվար որոշումը կայացվել է ոչ թե «Ուրարտու» – «Սևան» խաղի արդյունքից ելնելով, այլ պարզապես որոշումը համընկել է խաղի հետ։ Կան պատճառներ, որոնց մասին խոսելը համացանցում ընդհանրապես նպատակահարմար չենք համարում, քանի որ դա մեր ակումբի ներքին խոհանոցն է։ Մենք շնորհակալություն ենք հայտնել Արմեն Շահգելդյանին իր կատարած աշխատանքի համար, և դա անկեղծ իրողություն է։ Ֆուտբոլում մարզչական աշխատանքը երբեք հավերժ չի եղել և մենք այդ առումով բացառություն չենք։ Պարզապես մենք ունենք նպատակ ու դրան հասնելու համար որոշումներ ենք կայացնում ապագայում ավելի շատ հաղթանակներ տոնելու համար։

Քաջ գիտակցում ենք, որ սպորտում, և մասնավորապես ֆուտբոլում հաղթանակն ու պարտությունը «իրար կողք կանգնած են»։

Հավաստիացնում ենք, որ «Սևանը» հեռու գնացող նպատակներ ունի, և ամեն ինչ անելու է Պրեմիեր լիգայում թիմի հաջողությունները ապահովելու համար։ Ստացվեց այնպես, որ առաջիկա ճանապարհը մենք կանցնենք առանց Արմեն Շահգելդյանի, բայց թող ոչ ոք չկասկածի որ մենք անցնելու ենք այդ ճանապարհը։

Հիմա մենք զբաղված ենք նոր գլխավոր մարզչի ընտրությամբ։ Քննարկում ենք տարբեր թեկնածություններ։ Ու մեր նոր գլխավոր մարզիչը լինելու է մեր նոր հաղթանակները կերտող մարզիչ։

Մենք իզուր չենք գրում, որ մեզ բավարարում է միայն հաղթանակը։ Սա է մեր ցանկությունը, որով մենք ուրախացնելու ենք մեր երկրպագուներին։

Եվս մեկ անգամ շնորհակալություն ենք հայտնում այն մարդկանց, որոնք հետաքրքրված են «Սևանի» ճակատագրով։

Ամեն ինչ արվելու է թիմը նոր խաղային մակարդակի հասցնելու համար։ Մարդիկ կարող են, փոխվել, նպատակները՝ ոչ»։

VBET Պրեմիեր լիգայի առաջին տուրում «Սևանը» 5:2 հաշվով հաղթել էր «Վանին», իսկ երկրորդում 1:4 հաշվով զիջել է «Ուրարտուին»:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ