Logo

Սետյեն. ««Բարսելոնայում» ստացած փորձն ինձ կօգնի «Վիլյառեալում»»

Հեղինակ
Վարդան Ղազարյան
17:32 / 26.10.2022ՍՊՈՐՏ
Էնրիկե Սետյեն

Իսպանական «Վիլյառեալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Էնրիկե Սետյենը խոսել է կատալոնական «Բարսելոնայում» աշխատելու ժամանակաշրջանի և ստացած փորձի մասին:

««Բարսելոնայում» ես բախվեցի նոր հանգամանքների: Բացառիկ փորձ էր, որից օգուտ քաղեցի, բայց ես այլևս չեմ խոսի այդ թեմայով: Հիմա հանգամանքները փոխվել են:

Ինչ վերաբերում է «Վիլյառեալին», ապա ես վստահ եմ, որ կարող եմ անել ամեն հնարավորն այս թիմի համար: «Բարսելոնայում» ստացած փորձն ինձ կօգնի կողմնորոշվել այս կամ այն իրավիճակում»,- Սետյենի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ունայ Էմերին հեռացել էր «Վիլյառեալի» գլխավոր մարզչի պաշտոնից և գլխավորել անգլիական «Ասթոն Վիլան»:

 

64-ամյա Սետյենը 2015-2020 թվականներին աշխատել էր Լա լիգայում՝ երկուական տարի գլխավորելով «Լաս-Պալմասն» ու «Բետիսը», կես տարի՝ «Բարսելոնան»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ