Logo

Կիկե Սետյենը՝ «Վիլյառեալի» գլխավոր մարզիչ (ֆոտո)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
23:14 / 25.10.2022ՍՊՈՐՏ
Պաշտոնական
null

Իսպանական «Վիլյառեալը» հայտարարել է գլխավոր մարզչի պաշտոնում Կիկե Սետյենի նշանակման մասին: «Վիլյառեալն» ու իսպանացի մասնագետը ստորագրել են երկու տարվա պայմանագիր, որը կգործի մինչև 2024 թվականի հունիսի 30-ը:

Ավելի վաղ «Վիլյառեալի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացել էր իսպանացի մասնագետ Ունայ Էմեին, որը գլխավորել է անգլիական «Ասթոն Վիլան»:

Հիշեցնենք, որ 64-ամյա Սետյենը 2015-2020 թվականներին աշխատել էր Լա լիգայում՝ երկուական տարի գլխավորելով «Լաս-Պալմասն» ու «Բետիսը», կես տարի՝ կատալոնական «Բարսելոնան»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ